National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.10.2022
Նախատեսվում է խնամքի նպաստ նշանակել մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին
1 / 4

Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունն առաջարկում է այս եւ այլ փոփոխություններ ու լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում, որը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հոկտեմբերի 4-ի նիստում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է սահմանել նաեւ, որ մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաեւ այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Գործող կարգավորմամբ՝ երբ ծնողը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը:

«2023 թ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է շուրջ 20 մլրդ 400 մլն դրամ բյուջետային հատկացում՝ այս օրենքը կիրառվելու դեպքում: Ներկայումս չափը կավելանա, եւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով աշխատավարձի չափը 75.000 դրամ սահմանվելու դեպքում մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն աշխատող մայրերի համար, որոնք գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում, կսահմանվի դրա 50 տոկոսի չափով, իսկ չաշխատող մայրերի համար՝ դրա 85 տոկոսի չափով»,- պարզաբանել է Դավիթ Խաչատրյանը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե փոփոխության ադյունքում պետական բյուջեում հավելյալ որքան ծախս է ավելանալու: Փոխնախարարը հայտնել է, որ 2022 թ. համար այս հոդվածով նախատեսվել էր 9 միլիարդից մի փոքր ավելի գումար, սակայն ընթացիկ ցուցանիշները ցույց են տվել, որ համալրման կարիք կա: Հետեւաբար, առաջիկայում 3 մլրդ 800 մլն դրամի լրացուցիչ համալրում է նախատեսվում, իսկ 2023 թ. համար՝ 20 մլրդ 400 մլն դրամի: Այսինքն՝ այս տարվա բյուջեով ծրագրվածից գրեթե երկու անգամ ավելի, իսկ ճշգրտվածով՝ մոտ 80 տոկոս ավելի լրացուցիչ գումար կպահանջվի:  «Պետք է նշեմ նաեւ, որ 2023 թ. ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի գծով ընդհանուր հատկացումը շուրջ 50 մլրդ դրամ է, որն այս տարվա համեմատ 50 տոկոսով ավելի է»,-հայտնել է Դավիթ Խաչատրյանը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանի ներկայացմամբ` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ստացվել: Սակայն, Կառավարության գործընկերների հետ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում նախագծերի փաթեթում կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ: Դրանք արժանացել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am